ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է՝ դեռ հստակ չէ, կմասնակցեն արդյոք Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է՝ դեռ հստակ չէ, կմասնակցեն արդյոք Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է՝ դեռ հստակ չէ՝ կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, թե` ոչ:

«Մենք նամակով դիմել ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային և խնդրել պաշտոնական երաշխիք։ Սակայն դեռ պատասխան չենք ստացել: Այդ իսկ պատճառով դեռ հստակ չենք կարող ասել՝  արդյոք կմասնակցե՞նք Եվրոպայի առաջնությանը։ Հաստատման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ:

  • Կիսվել: