շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է. չեմ ուզում հարևան երկրի հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է. չեմ ուզում հարևան երկրի հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի պատվիրակությունն արդեն ժամանել է, արդեն Երևանում է: Իրենց պատվիրակությունն ընդհանուր 12 հոգի է՝ 4 մարզիկ։ Այս մասին ՄՀՀ-ում մեկնարկած ասուլիսի ժամանակ ասաց Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

Նշենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:

Հարությունյանը նշեց, որ բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու. «Սպորտաձևը սպեցիֆիկ է, և իրենք պետք է իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չգտնվեն: Մենք դրոշների պարադն այլ կերպ ենք կազմակերպել, ես կարծում եմ այդ բաղադրիչն ամենահետարքրիրն է լինելու բացման արարողության ժամանակ»:

Կրկին անդրադառնալով Ադրբեջանի պատվիարկությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես չեմ ցանկանում և չէի ուզի, որ մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել, որովհետև մարզական աշխարհում նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունեը սովորական միջոցառում է, սովորական մրցաշարի շրջանակներում: Ուզում եմ նորից ասել՝ ինչպես Հայաստանը, Խորվաթիան, Կոսովոն և մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես Եվրոպական ֆեդերացիայի մի մաս է և իրենք կարող են հայտ ներկայացնել և մասնակցել»:

  • Կիսվել: