կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադելիա Պետրոսյանը և Արսեն Զախարյանը ՌԴ-ում տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել

Ադելիա Պետրոսյանը և Արսեն Զախարյանը ՌԴ-ում տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի մարզուհի:

Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն, երկրորդ տեղում սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովան է (5929), երրորդում` գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոն (2561):

Ըստ նույն աղբյուրի «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները հավաքել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը: Նա հավաքել է 2486 ձայն»։ 

  • Կիսվել: