շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչին

Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչին

Ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցների նախնական ցուցակում, որը հրապարակվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Մրցաշարը կանցկացվի մարտի 6-ից 9-ը Չելյաբինսկում:

Գեղասահորդուհին մասնակցել է Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է վեցերորդ տեղը: Ավելի վաղ մարզուհու մարզիչ Դանիիլ Գլեյխենգաուզը հայտնել էր, որ հունվարին 18-ամյա մարզուհին մեջքի վնասվածք է ունեցել:

  • Կիսվել: