չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Աբու Դաբիի միջազգային մրցաշար․ Հայաստանի հավաքականը եզրափակիչում է

Աբու Դաբիի միջազգային մրցաշար․ Հայաստանի հավաքականը եզրափակիչում է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: 

Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց «Ալ Դաֆրա» ակումբի հետ, , հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։ Հայաստանի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը, Դանիել Կիրակոսյանը և Արայիկ Գևորգյանը:

Հայաստանի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

  • Կիսվել: