շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Աբու Դաբի. Հայաստանի թիմը պարտվեց «Ալ Շարժային»

Աբու Դաբի. Հայաստանի թիմը պարտվեց «Ալ Շարժային»

Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) մեկնարկած բասկետբոլի տղամարդկանց միջազգային մրցաշարում առաջին հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականը՝ մրցելով «Ալ Շարժա» ակումբային թիմ հետ:

Հանդիպումն ավարտել է Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 82:100 հաշվով։

Օգոստոսի 28-ին Հայաստանի թիմը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրություններ հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է փորձնական կազմով, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետևյալ խաղացողները՝

  1. Կարեն Մելիքյան
  2. Յուրա Մելիքյան
  3. Սամվել Գևորգյան
  4. Տիգրան Մկրտումյան
  5. Մարատ Միքաելյան
  6. Արտյոմ Թավակալյան
  7. Ալբերտ Թադևոսյան
  8. Արայիկ Գևորգյան
  9. Դանիել Կիրակոսյան
  10. Ալեքսեյ Չիժենոկ
  11. Սասուն Գուերբոյան

  • Կիսվել: