երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

ԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Ալմաթիում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն կրեց։

14-րդ տուրում Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին եւ 9 միավորով բաժանում է 15-22-րդ տեղերը։ Կարլսենը 14-րդ տուրում հաղթեց ռումինացի Ռիչարդ Ռապորտին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ կիսում է առաջին տեղը՝ 11-ական միավոր։

  • Կիսվել: