կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԱ․ Հայաստանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղին

ԱԱ․ Հայաստանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Էլիտ ռաունդի հանդիպմանը Պորտուգալիա թիմի դեմ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 19:00-ին: 

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Պորտուգալիա, որտեղ հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը:

Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի դեմ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները.

Լուան Մյուլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «Պլզեն» (Չեխիա)
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Աղասի Եղիազարյան - «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»
Կարեն Խատուև - «Երևան ՖԱ»
Էրիկ Հակոբյան - «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»

  • Կիսվել: