ԱԱ․ Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Դոհայում 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Տղամարդկանց առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից ունի 9 միավոր և բաժանում է 10-20-րդ տեղերը:
Հաջորդ խաղափուլում Հայկ Մարտիրոսյանը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:
Արամ Հակոբյանը ունի 8.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 8 միավոր:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 7-17-րդ տեղերը:
Տղամարդկանց առաջնությունում կանցկացվի 19 խաղափուլ, կանանց առաջնությունում՝ 15 խաղափուլով:
Երկրորդ խաղային օրը կմեկնարկի դեկտեմբերի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:


