ԱԱ-2025. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում, գրում է sport.news.am-ը:
74 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Ալիխանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Յոնես Էմամիչողայի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավոր հավաքականից քառորդ եզրափակիչ է դուրս եկել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
57 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը 2 րոպեում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին, 1/8 եզրափակիչում էլ լարված պայքարում 13:8 հաշվով պարտության մատնեց մոնղոլ Մունխ Բատխույագին:
Երեկոյան մրցահերթում Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարի աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալի համար: Մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Ղզղրզստանի ներկայացուցիչ Էրնազար Ահմադալիեւն է:


