ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 2-ին կավարտվի խմբային փուլը։ Վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն G եւ H խմբերում ընդգրկված թիմերը։

G խմբի առաջատար եւ երկու հաղթանակից հետո ուղեգիրն ապահոված Բրազիլիայի հավաքականը կմրցի կամերունցիների, Շվեյցարիան՝ Սերբիայի հետ։

H խմբում դարձյալ երկու հաղթանակի շնորհիվ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի մրցակիցը կլինի Հարավային Կորեան, Գանայինը՝ Ուրուգվայը։

ԱԱ-2022, երրորդ տուր

G խումբ

Կամերուն - Բրազիլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Սերբիա - Շվեյցարիա՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա՝ 6 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն՝ 1, Սերբիա՝ 1։

H խումբ

Հարավային Կորեա - Պորտուգալիա՝ 19:00

Գանա - Ուրուգվայ՝ 19:00

  • Կիսվել: