ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԱ-2022․ Անգլիան և ԱՄՆ-ը անցնում են փլեյ-օֆֆ

ԱԱ-2022․ Անգլիան և ԱՄՆ-ը անցնում են փլեյ-օֆֆ

Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները B խմբում։

ԱՄՆ-ի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն․ հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսում իր հաշվին գրանցեց Քրիստիան Պուլիշիչը։

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն այս խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Իսկ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Անգլիան, որն ավելի գոլառատ խաղում հաղթեց Ուելսին՝ 3-0 հաշվով։

Իր հաշվին դուբլ ձևակերպեց Ռեշֆորդը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆոդենը։ Այսպիսով, Անգլիան վաստակեց 7 միավոր և առաջին տեղը զբաղեցրեց այս խմբում։

B խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո․

1․ Անգլիա – 7 միավոր
2․ Անգլիա – 5
3․ Իրան – 3
4․ Ուելս – 1

  • Կիսվել: