ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
9 հայ սուսերամարտիկ կմասնակցի Աշխարհի առաջնությանը

9 հայ սուսերամարտիկ կմասնակցի Աշխարհի առաջնությանը

Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները:

Մեր մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 3-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկող իրենց տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:

Պլովդիվի մրցահարթակ դուրս կգան ճկասուսերակիրներ Արսեն Դադայանը, Գագիկ Մորիկյանը, Վրույր Հովհաննիսյանը և Ռեգինե Սիմոնյանը:

Խոցասուսերակիրներից առաջնությանը կմասնակցեն Գրիգոր Մնացականյանը, Ալիկ Նավասարդյանը, Գագիկ Դավթյանը, Սերգեյ Մկրտչյանը և Անահիտ Նավասարդյանը: Առաջնությունը կավարտվի ապրիլի 10-ին:

  • Կիսվել: