երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ամառային համահայկական խաղերի համար ՀՀ կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ. Խաչատուրյանն ընդունել է Իշխան Զաքարյանին

Ամառային համահայկական խաղերի համար ՀՀ կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ. Խաչատուրյանն ընդունել է Իշխան Զաքարյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը:

2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ՝ աշխարհի 41 երկրների՝ 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:

  • Կիսվել: