հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
8-ամյա մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթել է միջազգային առաջնությունում

8-ամյա մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթել է միջազգային առաջնությունում

8–ամյա Արիանա Բաղդասարյանը «New look cup» գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնությունում դարձել է իր տարիքային խմբում ոսկե մեդալակիր, փոխանցում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ մարզուհին վերջերս է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Նա Հայաստանի հավաքականում հանդես էր գալիս առաջին անգամ։

«New look cup» գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնությունը մասնակցում էին մարմնամարզիկներ 18 երկրից։ Այն անցկացվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Նշենք, որ մրցաշարում նույն տարիքային խմբում, երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանը ներկայացնող մարզուհին, իսկ երրորդը` Ուկրաինան։

  • Կիսվել: