7-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները:
Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում:
Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը վաստակել է 1586 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը՝ 1426 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը՝ 1365 միավորով:
Հանրապետական եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մեդալներով: