հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջև

Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ։

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի, իսկ երրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը։

Բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են հոկտեմբերի 31-ին՝ Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում։ Միջմարզային և հանրապետական փուլին մասնակցել է 240 դպրոցական:

Տղաների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Աղջիկների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը, երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Շիրակի մարզի Գյումրու տնտեսագիտական վարժարանի թիմը, եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը։

Սեղանի թենիսի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են նոյեմբերի 2-ին՝ «Դինամո» մարզադահլիճում:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 7-9-րդ դասարանների 44 աշակերտ։

Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղում Լոռու մարզի հավաքական թիմն է, երրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի հավաքական թիմը:

Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Արիաննա Գալստյանը՝ Երևանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լուսինե Սահակյանը՝ Երևանից, եռյակը եզրափակել է Նիկա Գրիգորյանը՝ Լոռու մարզից։

Տղաների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Գառնիկ Մանուկյանը՝ Երևանից, երկրորդ տեղում Ալեքս Առաքելյանն է՝ Լոռու մարզից, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բորիս Բարսեղյանը՝ Կոտայքի մարզից։

1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով:

  • Կիսվել: