շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ստեփանակերտում ամփոփվել են սպարտակիադայի ծրագրով նախատեսված՝ դպրոցականների հնգամարտի մրցումների արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են սպարտակիադայի ծրագրով նախատեսված՝ դպրոցականների հնգամարտի մրցումների արդյունքները

Այսօր, մայիսի 12-ին,  Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում ամփոփվել են  սպարտակիադայի ծրագրով նախատեսված  հնգամարտի մրցումների արդյունքները։ 

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում մրցումների գլխավոր մարզիչ Կարեն Մելքումյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են: 

«Թիմային մրցապայքարում առաջին տեղում Մարտունու  թիմն է՝ 1196 միավորով, երկրորդ տեղում` Ստեփանակերտի, իսկ երրորդ տեղում Ասկերանի հավաքական թիմերն են` համապատասխանաբար 1131 և 757 մավորով։ 

Աղջիկների անհատական մրցապայքարում առաջին մրցանակային տեղը գրավել է Ստեփանակերտի թիմից Միլենա Սարգսյանը՝ 160 միավորով, երկրորդ մրցանակային տեղում Մարտունու թիմից Ինեսսա Ալեքսանյանն է՝ 156 միավորով, իսկ երրորդ տեղում Ստեփանակերտի թիմից Էլիզաբեթ Սևումյանն է՝ 147 միավորով։ 

Нет описания.

Անհատական հաշվարկով տղաների միջև մրցապայքարում առաջին տեղում Մարտունու թիմից Մրե Մելքումյանն է՝ 188 միավորով, երկրորդ մրցանակային տեղում Ասկերանի թիմից Սասուն Թովմասյանն է՝ 161միավորով, իսկ երրորդ մրցանակային տեղում Մարտունու թիմից՝ Ալեքս Բաբայանն է՝ 146 միավորով»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ հաղթած մասնակիցները Հայաստանում կմասնակցեն հնգամարտի երրորդ փուլի մրցումներին:
 
Անհատական մրցապայքարում հաղթողները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևներով, իսկ  թիմային մրցապայքարի հաղթողները` դիպլոմներով:

  • Կիսվել: