հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»

5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»

Օգոստոսի 15-23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվում է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 շախմատիստի մասնակցությամբ։
 
5 խաղափուլից հետո Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 3 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները։
 
Մրցաշարի 6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

  • Կիսվել: