երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
46 միավորով Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկ»-ն է

46 միավորով Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկ»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է հերթական տուրից հետո:

 
Հայկական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 46 միավոր:
 
10-ը միավորով հետ է «Նոա»-ն, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Եվ եռյակը նույնքան` 36 միավորով, եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն:
 
34 միավոր ունի «Ուրարտու»-ն: 30 միավորով 5-րդ տեղում «Ալաշկերտ»-ն է: Մրցաշարային աղյուսակի վերջնամասում հաջորդաբար գտնվում են «Արարատ»-ը, ԲԿՄԱ-ն, «Շիրակ»-ը, «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը:  

  • Կիսվել: