երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
41 տարեկանում մահացել է ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահը

41 տարեկանում մահացել է ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահը

41 տարեկանում սրտի կաթվածից մահացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

2010թ․ նոյեմբերին տեղի ունեցած ավտովթարում Մանդրիկինը ստացել էր ողնաշարի կոտրվածք եւ այդ պահից անկողնային հիվանդ էր։

Մանդրիկինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Վլադիկավկազի «Ալանիայում»։ ԲԿՄԱ-ի խաղացող է եղել է 2001-2010 թվականներին՝ դառնալով Ռուսաստանի եռակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի քառակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ Մանդրիկինը վարձակալությամբ հանդես է եկել նաեւ «Ռոստովում», «Տոմում», Նալչիկի «Սպարտակում», Բրյանսկի «Դինամոյում»։ Ռուսաստանի հավաքականում Մանդրիկինն անցկացրել է 2 հանդիպում։

  • Կիսվել: