հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
4 մեդալ և թիմային 5-րդ տեղը․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

4 մեդալ և թիմային 5-րդ տեղը․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

Բուխարեստում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել:

Առավել հաջող հանդես է եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), որը գրավել է երկրորդ տեղը և պարգևատրվել է արծաթե մեդալով: Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Թիմային պայքարում ՀՀ հավաքականը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:

Մարտի 17-ին մրցահարթական դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

  • Կիսվել: