երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ազատ ոճի չորս հայ ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Մ17 ԵԱ

Ազատ ոճի չորս հայ ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունը:

Առաջին օրը մրցագորգ է դուրս եկել 5 հայ ըմբիշ։ Նրանցից 4-ը՝ 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը և 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Եվս 5 հայ ըմբիշ պայքարի մեջ կմտնի վաղը։

  • Կիսվել: