երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4 ֆուտբոլիստների տրված տարկետումը դադարեցվել է

4 ֆուտբոլիստների տրված տարկետումը դադարեցվել է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց դադարեցնել Անդրանիկ Տիգրանի Գրիգորյանին և  Ժորա Սուրենի Բաղրամյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նման դիմում է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ նրանք այլեւս չեն հադիսանում Հայաստանի ֆուտբոլի  մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:

Նմանատիպ մեկ այլ որոշմամբ դադարեցվել է Դավիթ Սիմոնի Թալալյանին և Հովհաննես Նորայրի Հարթենյանին  պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը: Նրանք եւս դադարել են լինել Հայաստանի ֆուտբոլի  մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:

  • Կիսվել: