շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
3 հայ ըմբիշ այսօր կպայքարի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալի համար. Մ17 ԵԱ

3 հայ ըմբիշ այսօր կպայքարի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալի համար. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։

Մարատ Աճեմյանը (45 կգ) կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ։ Աճեմյանը եզրափակչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ։

Կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել է նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ): Նա 8-0 հաշվով առավելության է հասել Լուիս Վլադի (Ռումինիա) նկատմամբ։ Չեմպիոնի տիտղոսը Մխիթարյանը վիճարկելու է Թուրան Դաշդամիրովի (Ադրբեջան) հետ։

60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը կիսաեզրափակչում համառ պայքարում 14-9 հաշվով հաղթել է Վադիմ Մատրոսին (Ուկրաինա) դեմ գոտեմարտում։ Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակչում լինելու է ադրբեջանցի Այհան Ջավադովը։

Կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Արթուր Ամոյանը (71 կգ), սակայն 3-3 հաշվով պարտվել է Կիրիլ Վալեուսլիին (Ռուսաստան)։ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

  • Կիսվել: