շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
3 ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

3 ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:

Ռոբերտ Դարբինյանն «Արարատին» էր միացել 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 25 հանդիպման:

Նիգերիացի կիսապաշտպան Ալիյու Իսահն նույնպես 2021-ի ամռանն էր միացել «Արարատին»: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 50 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Գևորգ Արաբյանը 2022-ի հուլիսին էր վերադարձել «Արարատ»: Նա հանդես է եկել «Արարատի» երկրորդ թիմի կազմում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Դարբինյանին, Ալիյու Իսահին և Գևորգ Արաբյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение 1 человек и текст

  • Կիսվել: