ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2023 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա Արգենտինայում

2023 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա Արգենտինայում

2023 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա Արգենտինայում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն Ինդոնեզիայից զրկել էր մրցաշարն անցկացնելու իրավունքից՝ Ինդոնեզիայի Բալի կղզու նահանգապետ Վայան Կոստերի հայտարարությունների հետ կապված սկանդալից հետո, որը կոչ էր արել Իսրայելի հավաքականին չմասնակցել մրցաշարին։

Երկրում բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված իսրայելցի ֆուտբոլիստների հնարավոր ժամանման հետ։ Ինդոնեզիան և Իսրայելը ներկայումս չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ։

Աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 24 թիմ, կանցկացվի մայիսի 20-ից հունիսի 11-ը։

  • Կիսվել: