երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

2 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալ:

Armsport.am-ի փոխանցմամբ՝ մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն: Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։ Մեծահասակների կարգում արծաթե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը:
 
Երիտասարդների պայքարում 97 կգ քաշային Մուրադ Գասպարյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ և բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ Գաբրիել Ամիրխանյանը 72 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:
 
Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։ Պատանի ըմբիշը հանդես է եկել նաև ազատ ոճում ու բրոնզե մեդալ է նվաճել: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սողոյանը նույն տարիքային խմբում դարձել է բրոնզե մեդալակիր:
 

  • Կիսվել: