հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2 ոսկե,1 արծաթե և 3 բրոնզե մեդալ․  բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության արդյունքները

2 ոսկե,1 արծաթե և 3 բրոնզե մեդալ․ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության արդյունքները

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի  անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:

Նշենք՝ հայ բռնցքամարտիկներն ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, իսկ Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և  Սոնա Հարությունյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Նշենք՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Արթուր Շախպազյանը (63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

  • Կիսվել: