երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
15 տարի անց Հայաստանի հավաքականը կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը

15 տարի անց Հայաստանի հավաքականը կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը

15 տարի անց Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի մասնակցությունը հաստատվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, որը տեղի է ունեցել Պրահայում էլիտար դիվիզիոնում աշխարհի առաջնության ժամանակ։

Շուտով կկայանա մամուլի ասուլիս Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի և Հայաստանի հոկեյի լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի գլխավոր թեման կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մրցաշարին մասնակցել է 2010 թվականին III դիվիզիոնում, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: