հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
13 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից»

13 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտում» արմատական փոփոխություններ տեղի կունենան:

Թիմից հեռացել է 13 ֆուտբոլիստ.

Տիագո Կոելյո, Վանգու Բատիստա Գոմե, Ֆոֆանա Բեկո, Սանտոս, Բորիս Կադիո, Բենիկ Հովհաննիսյան, Կարապետ Մանուկյան, Սարգիս Մեթոյան, Բլադիմիր Դիաս, Դեու Դոսա, Ռոնալդ Կուելյար, Լուկաս Վենտուրա, Կևին Ռեյես:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում այս ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Բազմաթիվ համալրումների մասին ակումբի կհայտնի մոտ ապագայում։  «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Վահե Գևորգյանը: Ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ առարկայական բանակցությունների արդյունքում կողմերը մշակել և հաստատել են «Ալաշկերտի»՝ մի շարք կարևոր ուղղություններ պարունակող զարգացման ծրագիրը:

  • Կիսվել: