շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
11 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետը հյուրընկալել է «Մեգամիթ 2023» ցատկացանցի ակումբային առաջնությանը մասնակցած մարզիկներին

11 ոսկե մեդալ. Երևանի քաղաքապետը հյուրընկալել է «Մեգամիթ 2023» ցատկացանցի ակումբային առաջնությանը մասնակցած մարզիկներին

1970-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022 թվականն առանձնակի նշանակություն ունեցավ: Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը: Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի:
Բոլորովին վերջերս, հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» մրցումներում հաջողություններ գրանցելով, նվաճեցին 11 ոսկե մեդալ։ Պատանի չեմպիոններին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

  • Կիսվել: