շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, բայց ներկայացնում եմ Հայաստանը․ Արման Ծառուկյան

100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, բայց ներկայացնում եմ Հայաստանը․ Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան, որտեղ շարունակում է պատրաստվել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտին։ Նա խոսել է մարզական քաղաքացիության մասին։

«Ես 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, այստեղ եմ մեծացել, մարզվել, դպրոց գնացել, ռուսաստանյան անձնագրով համալսարան եմ գնացել, պարզապես ներկայացնում եմ Հայաստանը, քանի որ ոչ մի հայ մարտիկ չկա։ Ցանկանում եմ ներկայացնել այդ երկիրը եւ զուգահեռ՝ Ռուսաստանը»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում։ Այդ մենամարտի հաղթողը տիտղոսային մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

  • Կիսվել: