կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
10 և 12 տարեկան հայուհիները նվաճել են Արարատի գագաթը

10 և 12 տարեկան հայուհիները նվաճել են Արարատի գագաթը

12 տարեկան Յանա և 10 տարեկան Էլիզա Բեգինյանները բարձրացել են Արարատի գագաթ։ Տեղեկությունը հայտնում է «4 Peaks Alpine Club» արշավական ակումբը։
 
Նշվում է, որ աղջիկները շուրջ 7 ամիս ակտիվ պատրաստվել են Արարատի վերելքին` ամեն շաբաթ վերելք կատարելով կամ արշավելով։
 
«Պատկերացնո՞ւմ եք, թե ընդամենը 12 և 10 տարեկան աղջիկներին ինչքան մեծ կամք, համբերություն և դիմացկունություն է անհրաժեշտ նման վերելքի համար»,– գրված է հաղորդագրության մեջ:
 
Ի դեպ, Էլիզան ամենաերիտասարդ հայուհին է, որ բարձրացել է Արարատի գագաթ։
 
Այս արշավական ակումբի երեխաներից արդեն 4–ը հասել են այնտեղ։

  • Կիսվել: