չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
1:1. «Փյունիկն» ու «Նոան» ոչ ոքի խաղացին

1:1. «Փյունիկն» ու «Նոան» ոչ ոքի խաղացին

Խաղասկզբում հաշիվը բացեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ աչքի ընկնելով 20-րդ րոպեին։ Սա նիգերիացի հարձակվողի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

«Նոային» հաջողվեց խուսափել պարտությունից 84-րդ րոպեին։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած պաշտպան Գոռ Մանվելյանը։

Այս ոչ-ոքիից հետո չեմպիոնյան հավակնորդներ «Փյունիկն» ու «Նոան» վաստակեցին 56-ական միավոր ու շարունակում են կիսել առաջին հորիզոնականը։

  • Կիսվել: