երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զվարթնոցի» հին մասնաշենքի վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Զվարթնոցի» հին մասնաշենքի վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Այսօր երեկոյան ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

««Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար:

 

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Երևանի համար կարևոր այս մեգանախագծի քննարկմանը՝ ժամը 20:00-ին, Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Խարբերդ ռեստորան)։

 

Մուտքն ազատ է», - գրել է նա՝ կից հրապարակելով նախագծի մասին պատմող տեսանյութ։

  • Կիսվել: