ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանը՝ աղմկահարույց դեպքի մասին

«Զվարթնոց» օդանավակայանը՝ աղմկահարույց դեպքի մասին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է

Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex Taxi ընկերությանը:
 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:

Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Լուսանկարը՝ Suren Aghasi Manukyan-ի էջից»:

 
 
 
 
 
 

  • Կիսվել: