ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զուրաբիշվիլին հրապարակել է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում ՀՀ նախագահի գրառումը, որտեղ նա նկարել է Արարատ լեռը (լուսանկար)

Զուրաբիշվիլին հրապարակել է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում ՀՀ նախագահի գրառումը, որտեղ նա նկարել է Արարատ լեռը (լուսանկար)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

՛՛ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը հյուրերի պատվո մատյանում: Ես վստահ եմ, որ այս այցի արդյունքներն ավելի կամրապնդեն հայ և վրացի ժողովուրդների կապը, սերտ, բարեկամական հարաբերությունները, և դա կլինի հօգուտ մեր ապագա սերունդների՛՛,–լուսանկարին կից գրել է Վրաստանի նախագահը:

ՀՀ նախագահի գրառումն ամբողջական չի երևում, սակայն հասկացվում է, որ նա նկարել է Արարատ լեռը և գրել. ՛՛Ջերմ բարևներ Հայաստանից՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ 

 


 

  • Կիսվել: