ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում մանկավարժներ. ԿԳՄՍՆ

Զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում մանկավարժներ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

«Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»,- հայտնում են ԿԳՄՍ-ից:

  • Կիսվել: