հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին. Հենրիխ Մխիթարյան

Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին. Հենրիխ Մխիթարյան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր զորակցությունն է հայտնել սահմանին կանգնած զինվորին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»։

  • Կիսվել: