հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զոհվածների ծնողներին թույլ չեն տալիս մտնել խորհրդարան, քանի որ Փաշինյանն է այնտեղ․ «Հրապարակ»

Զոհվածների ծնողներին թույլ չեն տալիս մտնել խորհրդարան, քանի որ Փաշինյանն է այնտեղ․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հանդիպում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ, ովքեր դժգոհում են, որ իրենց որդիները գտնվում են գերության մեջ, սակայն ոչ՛ Հայաստանը, ոչ՛ Ադրբեջանը չեն հաստատում, ինչպես նաև ծնողներին տրվել են մասունքներ, որոնք չեն համապատասխանում որդիների տվյալներին։ 

Սակայն հանդիպումը չի կայանա, քանի որ Թովմասյանին ասել են, որ ծնողներին թույլ չեն տալիս մտնել խորհրդարան,ապրիլի 18-ից հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի կարծիքով հենց այդ պատճառով անվտանգության աշխատակիցները արգելում են որևէ քաղաքացու մուտքն Ազգային ժողովի շենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: