երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ.  (Ուղիղ)

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ. (Ուղիղ)

Զոհված զինծառայողների ծնողները ակցիա են անում Գլխավոր դատախազության մոտ:

Նրանք պահանջում են ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

  • Կիսվել: