հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Աբգար Նազարյանի, Ազիզ Աղաջանյանի, Արման Օհանջանյանի մայրերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Այս մասին իր գրառման մեջ նշել է  Աբգար Նազարյանի մայրը՝ Նաիրա Նազարյանը։

«Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։ Պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- գրել է Նաիրա Նազարյանը։

 

  • Կիսվել: