ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեւան-Գյումրի ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու «ԿԻԱ»-ն. Վիրավորների թվում մեկամյա երեխա կա

Երեւան-Գյումրի ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու «ԿԻԱ»-ն. Վիրավորների թվում մեկամյա երեխա կա

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Գ․-ն (ծնված 1990 թ․), Սուսաննա Հ․-ն (ծնված 2011 թ․), Լիլիթ Հ․-ն (ծնված 2014 թ․) և Հակոբ Հ․-ն (ծնված 2019 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: