ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Զինվորի տան» տղաները շարունակում են պայքարը․ նրանք շարունակում են ամեն օր հաղթել (տեսանյութ)

«Զինվորի տան» տղաները շարունակում են պայքարը․ նրանք շարունակում են ամեն օր հաղթել (տեսանյութ)

Մեր տղաները պատերազմից հետո էլ ամեն օր պայքարում են կյանքի համար: Եվ շարունակում են ամեն օր հաղթել: Այս մասին գրառում է կատարել և հոլովակ հրապարակել ՈՊԲՀ ռտեկտոր Արմեն Մուրադյանը։

«Պարբերաբար կներկայացնենք մեր տղաների մշակութային, սպորտային և այլ հաղթանակներ, ինչի հետևում կանգնած է Զինվորի տունը:

Իսկ մի քանի ժամ անց սպասեք այս հոլովակի մեկ այլ տարբերակին, որի միջոցով կծանոթանաք այս տղաների հետ… այն տղաների, ում համար սայլակը, լսողության խնդիրը, ֆիզիկական սահմանափակումները խոչընդոտ չեն պարելու, մեծ երազանքների հետևից գնալու համար»,-գրել է նա։

  • Կիսվել: