երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

՛՛Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։

Այսպիսով՝ այս ծրագրի շնորհիվ մեր տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում է Զվարթնոց օդակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: