Զինվորական համազգեստով նախագահը, ով իր ժողովրդի հետ պաշտպանում էր իր երկիրը, տասնյակ հազարավոր փախստականներ, հազարավոր զոհեր` սա Ուկրաինան չէ, սա Արցախն էր, իսկ աշխարհը թքած ուներ դրա վրա. ֆրանսիացի լրագրող
Ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր Թվիթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։
«Զինվորական համազգեստով նախագահը, ով իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, ովքեր դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա», - գրել է ֆրանսիացի լրագրողը։