կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը, ով գլխի մասում ստացել է վնասվածք, ԱՄՆ քաղաքացի է

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը, ով գլխի մասում ստացել է վնասվածք, ԱՄՆ քաղաքացի է

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ:

Կայքի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:

Կայքի տեղեկություններով՝ հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:

  • Կիսվել: