երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զինկոմիսարիատի շենքի փլուզումից կան վիրավորներ․ Արծրուն Հովհաննիսյան

Զինկոմիսարիատի շենքի փլուզումից կան վիրավորներ․ Արծրուն Հովհաննիսյան

Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով մոտ 6 մարդ թեթև վնասվածք է ստացել։Այս մասին InfoPort-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

« Միային մեկ ծնողի կարելի է տուժած համարել, կասկածվում է, որ ոտքն է կոտրվել։ Դրսում ցուրտ է եղել, և՛ զորակոչիկներին, և՛ ծնողներին ներս են հրավիրել։ Բոլորը մի տեղ են հավաքվել, ինչ-որ տեղ ծանրություն են տվել, հատակը փլվել է»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մասնագետները հիմա աշխատանքներ են տանում, իսկ վնասվածներին հիվանդանոց են տարել։

  • Կիսվել: