չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«ZIL» մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (4 տ) ետնամասից տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք

«ZIL» մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (4 տ) ետնամասից տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք

Օգոստոսի 6-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (4 տ) ետնամասից տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Ներկա պահին բաց կրակ չկա, առկա է արտահոսք։ Իրականացվում են գլանատակառի հովացման աշխատանքներ։

  • Կիսվել: